Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր միջանցքն այսօր առանձնահատուկ նշանակություն ունի, ուստի մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք նավահանգիստների, ենթակառուցվածքների և երկաթուղու վրա
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր միջանցքն այսօր առանձնահատուկ նշանակություն ունի, ուստի մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք նավահանգիստների, ենթակառուցվածքների և երկաթուղու վրա

Կկառուցվի Անակլիայի նավահանգիստը, պետությունը պետք է լինի նշված ռազմավարական օբյեկտի սեփականատերը,- այս մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Անակլիա նավահանգստի մնացած 49 տոկոսի համար միջազգային մրցույթ կհայտարարվի։

«Գիտեք, որ մի քանի շաբաթ առաջ մենք հայտարարել ենք Անակլիա նավահանգստի կառուցման մասին, մեր որոշմամբ այն կկառուցվի։ Նշված ռազմավարական օբյեկտի սեփականատերը պետք է լինի պետությունը, Անակլիայի նավահանգստի 51 տոկոսը պատկանելու է պետությանը։ Օտարված է Փոթիի նավահանգիստը, օտարված է Բաթումիի նավահանգիստը, մենք որևէ լծակ չունենք սակագների կամ որևէ այլ բանի հետ կապված որոշակի կարգավորումներ անելու, հետևաբար, այն ֆոնին, երբ աշխարհի երկրները և հատկապես Կենտրոնական Ասիայի երկրները համաձայնում են, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել, նոր երթուղիներ մշակել, մեր միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի։ Հատուկ ուշադրություն է դարձվում մեր միջանցքին, հետևաբար անհրաժեշտ է ունենալ պատշաճ նավահանգիստներ, ենթակառուցվածքներ, երկաթուղի, և այս ուղղությամբ հատուկ ջանքեր ենք գործադրելու և հատուկ ներդրումներ անելու։ Մնացած 49 տոկոսի համար մենք ցանկանում ենք միջազգային մրցույթ հայտարարել, շատ ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում, իսկ համապատասխան արդյունքները կբացահայտվեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է Ղարիբաշվիլին։