Իրակլի Ղարիբաշվիլի – Մեր մասնակցությունը «Գլոբալ դարպաս» ֆորումին կարեւոր է, մենք ներկայացրել ենք Վրաստանի դիրքորոշումն ու ձեռքբերումները, այն առաջընթացը, որ ունեցել ենք վերջին տարիներին
Իրակլի Ղարիբաշվիլի – Մեր մասնակցությունը «Գլոբալ դարպաս» ֆորումին կարեւոր է, մենք ներկայացրել ենք Վրաստանի դիրքորոշումն ու ձեռքբերումները, այն առաջընթացը, որ ունեցել ենք վերջին տարիներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանի մասնակցությունը Բրյուսելում կայանալիք «Global Gateway» ֆորումին կարևոր է, և այս համաժողովում իր ելույթի ժամանակ նա կենտրոնացել է իրականացված խոշոր նախագծերի և վերջին շրջանում երկրի գրանցած առաջընթացի վրա։

«Այսօրվա ֆորումին մեր մասնակցությունը շատ կարևոր է։ Ես այստեղ եմ եկել տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով։ Այստեղ մենք ներկայացրել ենք Վրաստանի դիրքորոշումը և մեր ձեռքբերումները, այն առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիներին։ Մենք շատ տպավորիչ առաջընթաց ենք գրանցել և իմ ելույթում խոսեցի մեր իրականացրած մեծ ծրագրերի մասին, որոնք իրականացնում ենք։ Իհարկե, այս գործընթացներում մեր ներգրավվածությունը շատ կարևոր է։ Դուք գիտեք, որ Միջին միջանցքը ապրանքների փոխադրման շատ հետաքրքիր, այլընտրանքային ուղիներից է, տրանսպորտը, էներգիան, ընդհանրապես կապը, համակարգայինը, ինչը մեզ բոլորիս շատ է հետաքրքրում»,- ասաց Իրակլի Ղարիբաշվիլին։

Այսօր Բրյուսելում բացվել է «Global Gateway» ֆորումը։