Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր գլխավոր մարտահրավերը օկուպացիան դադարեցնելն է, մենք պետք է վերականգնենք երկրի տարածքները խաղաղ ճանապարհով, խելացի, պրագմատիկ քաղաքականությամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր գլխավոր մարտահրավերը օկուպացիան դադարեցնելն է, մենք պետք է վերականգնենք երկրի տարածքները խաղաղ ճանապարհով, խելացի, պրագմատիկ քաղաքականությամբ

Մեր հիմնական մարտահրավերը օկուպացիային դադարեցնելն է, մենք պետք է հետ վերցնենք երկրի տարածքները խաղաղ ճանապարհով, ճիշտ, խելացի և պրագմատիկ քաղաքականությամբ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մուխաթգվերդի եղբայրների գերեզմանատանը, որտեղ նա հարգանքի տուրք է մատուցել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհված մարտիկների հիշատակին։

Նրա խոսքով՝ խաղաղությունն այլընտրանք չունի:

«Մեր գլխավոր մարտահրավերը օկուպացիային դադարեցնելն է։ Մենք վաղուց գիտեինք, որ Ռուսաստանը օկուպանտ ու ագրեսոր էր, և դա գիտի ողջ աշխարհը։ Պարզապես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք ճիշտ, խաղաղ քաղաքականություն ենք մշակել, որը մեր երկիրը պետք է տանի դեպի երկրի ապաօկուպացում և վերջնական միավորում։ Խաղաղությանը այլընտրանք չկա: Խաղաղությամբ, ճիշտ, խելացի ու պրագմատիկ քաղաքականությամբ պետք է վերականգնենք մեր երկրի տարածքները։ Ես խորապես հավատում եմ սրան, հավատում եմ, որ մենք ամեն օր ավելի ենք մոտենում այս մեծ նպատակին։

Եվս մեկ անգամ ցավակցում եմ բոլորիդ այս մեծ ողբերգության համար, թող վառ լինի մեր հերոսների հիշատակը, և ես խոնարհվում եմ մեր հերոսների առջև»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։