Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր երկրի բոլոր քաղաքացիները պետք է ծառայեն միայն Վրաստանին՝ մեր հայրենիքին
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր երկրի բոլոր քաղաքացիները պետք է ծառայեն միայն Վրաստանին՝ մեր հայրենիքին

Մեր երկրի բոլոր քաղաքացիները պետք է ծառայեն միայն Վրաստանին՝ մեր հայրենիքին,- լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետին հարցրել են գործակալության մասին վրացական լրատվամիջոցներից մեկում հրապարակված նյութի մասին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ունի գործակալներ, դավաճաններ և վաճառողներ։ Վարչապետը նշել է, որ սա շատ զգայուն հարց է։

«Երբ մարդն ընդհանրապես հայտնվել է երկրի վրա, ստեղծվել են մեծ պետություններ, այդ ժամանակվանից բոլոր պետությունները, դուք լավ գիտեք, դուք գիտեք մեր երկրի պատմությունը, մյուսների պատմությունը նույնպես, որ բոլոր ազգերն ու պետությունները, այդ թվում՝ խոշոր պետությունները, ունեն իրենց գործակալները, դավաճանները: Սա շատ զգայուն հարց է։ Մենք չպետք է շատ զբաղվենք նման հարցերով։

Մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի հզորացումը: Մեր երկրի բոլոր քաղաքացիները պետք է ծառայեն միայն Վրաստանին՝ մեր հայրենիքին: Սա է իմ պատասխանը»,- ասաց վարչապետը։