Իրակլի Ղարիբաշվիլի .Մենք որպես տարածքային ամբողջականությունը վերականգնելու և երկիրը միավորելու միջոց ընտրել ենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն և հավատում ենք, որ անպայման կհասնենք մեր նպատակին, Վրաստանը կլինի միասնական

«Մենք որպես տարածքային ամբողջականությունը վերականգնելու և երկիրը միավորելու միջոց ընտրել ենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն և հավատում ենք, որ անպայման կհասնենք մեր նպատակին, Վրաստանը կլինի միասնական»,-2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան էջում գրառել է է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«14 տարի է անցել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից, որը խլեց մեր բազմաթիվ համաքաղաքացիների կյանքը։ 14 տարի շարունակ մեր երկրի սիրտը` Սամաչաբլոն, Ցխինվալի շրջանը և Աբխազիան օկուպացված են Ռուսաստանի կողմից։

Խոնարհվում եմ օգոստոսյան պատերազմում զոհված մեր հերոս զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակի առջև։

Մենք որպես տարածքային ամբողջականությունը վերականգնելու և երկիրը միավորելու միջոց ընտրել ենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն և հավատում ենք, որ անպայման կհասնենք մեր նպատակին, Վրաստանը կլինի միասնական»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։