Իրակլի Ղարիբաշվիլի - Մենք մեծապես գնահատում ենք Եվրամիության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարի խոսքով, ինքը Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, անվտանգության ու տնտեսական ոլորտներում համագործակցությունը։

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Եվրամիության գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ։ Ես հնարավորություն ունեցա քննարկելու Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, համագործակցությունը անվտանգության և տնտեսական ոլորտներում։ Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- գրել է վարչապետը։