Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք կհաստատենք մարդու իրավունքների պաշտպանության «2022-2030 թվականների ազգային ռազմավարությունը», փաստաթուղթը քննարկվել է բոլոր դերակատարների հետ՝ թե՛ միջազգային հանրության, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք կհաստատենք մարդու իրավունքների պաշտպանության «2022-2030 թվականների ազգային ռազմավարությունը», փաստաթուղթը քննարկվել է բոլոր դերակատարների հետ՝ թե՛ միջազգային հանրության, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ

Կառավարության նիստում մենք կհաստատենք «Մարդու իրավունքների պաշտպանության 2022-2030 թթ. ազգային ռազմավարությունը», փաստաթուղթը քննարկվել է բոլոր դերակատարների հետ՝ թե՛ միջազգային հանրության, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ փաստաթուղթը կուղարկվի Վրաստանի խորհրդարան՝ հաստատման։ Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թվականին առաջին անգամ հաստատվել է մարդու իրավունքների պաշտպանության 2014-2020 թվականների ազգային ռազմավարությունը, այս փաստաթղթի վրա աշխատել է փորձագետ Թոմաս Համերբերգը։

«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ այսօր կառավարության նիստում մենք կհաստատենք Մարդու իրավունքների պաշտպանության 2022-2030թթ. ազգային ռազմավարությունը։ Ինչպես գիտեք, 2014 թվականին առաջին անգամ հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը 2014-2020 թվականների համար, որը շատ ամբողջական փաստաթուղթ էր։ Ինչպես գիտեք, այս փաստաթղթի վրա աշխատել է նաև փորձագետ պարոն Թոմաս Համերբերգը։ Ուզում եմ հանրությանը հիշեցնել, որ մենք քաջատեղյակ ենք, թե ընդհանրապես որքան մարտահրավերներ կային այս ոլորտում՝ մարդու իրավունքների ոլորտում։ Մենք շատ լավ հիշում ենք, որ նախորդ իշխանությունների օրոք ժողովրդավարության նշան չկար, և մարդու իրավունքները ոտքի տակ էին բոլոր ուղղություններով։ Իհարկե, դրանից հետո մենք արմատապես փոխել ենք իրավիճակը երկրում մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Մենք հիմա նոր փաստաթուղթ ենք պատրաստել, այն քննարկվել է բոլոր դերակատարների, միջազգային հանրության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ, և ուզում եմ ձեզ ասել, որ այսօր մենք ամբողջական ձևով ներկայացնում ենք նշված ռազմավարությունը, որը կառավարությունն այսօր կհաստատի և կուղարկի խորհրդարանի հաստատմանը»,- ասել է վարչապետը։