Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հուսով ենք, որ Եվրամիության և Վրաստանի միջև ամուր կապերը ավելի կամրապնդվեն մեր ջանքերի լույսի ներքո
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հուսով ենք, որ Եվրամիության և Վրաստանի միջև ամուր կապերը ավելի կամրապնդվեն մեր ջանքերի լույսի ներքո

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարը հույս է հայտնում, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն արագացնելու ջանքերի ինտենսիվացման լույսի ներքո, Եվրամիության և Վրաստանի միջև ամուր կապերն էլ ավելի կամրապնդվեն։

«Ես արդյունավետ զրույց եմ ունեցել եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ Վրաստանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ։ Հուսով ենք, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացն արագացնելու մեր ջանքերի ակտիվացման լույսի ներքո մեր միջև ամուր կապերն էլ ավելի կամրապնդվեն»,- գրել է վարչապետը։