Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հուսով ենք, որ այս տարի Վրաստանին կտրվի ԵՄ թեկնածուի կարգավիճակ
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հուսով ենք, որ այս տարի Վրաստանին կտրվի ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Հուսով ենք, որ այս տարի Վրաստանին կտրվի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ հանդիպումից հետո։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնում Օլիվեր Վարհեյին Վրաստանի եվրոպական նկրտումներին աջակցելու դիրքորոշման համար։

«Բրյուսելում ես արդյունավետ քննարկում ունեցա եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։ Մենք քննարկել ենք Վրաստանի ձեռք բերած առաջընթացը 12 առաջնահերթությունների կատարման առումով։ Մենք բարձր ենք գնահատում հանձնակատարի աջակցող դիրքորոշումը Վրաստանի եվրոպական նկրտումների նկատմամբ։ Հույս ունենք, որ այս տարի Վրաստանին կտրվի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ»,- գրել է վարչապետը։