Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հարգում ենք բոլոր երկրներին, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հարգում ենք բոլոր երկրներին, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը

Մենք ինքնիշխան պետություն ենք և պետք է անենք այն, ինչ առաջին հերթին պետք է մեր երկրին, մենք հարգում ենք բոլոր երկրներին, բայց մենք ամենաշատը սիրում ենք մեր երկիրը,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով, կառավարությունը բազմաթիվ ուղղություններով համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների հետ, միասին բազմաթիվ հաջողված ծրագրեր ենք իրականացրել, և այդ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի։

«Կցանկանայի պատասխանել մի քանի բանախոսների և շատ հակիրճ ասել, որ, իհարկե, մենք ունենք համագործակցություն մեր ռազմավարական գործընկերների հետ բազմաթիվ ուղղություններով, լինի դա ԱՄՆ, թե եվրոպական պետություններ։ Միասին մենք իրականացրել ենք բազմաթիվ հաջողված գործեր, ծրագրեր, նախագծեր և այս համագործակցությունը շարունակվում է։ Որպես կառավարության ղեկավար՝ անում եմ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի այն էլ ավելի ամրապնդվի։ Միգուցե մենք մեր գործընկերների հետ ինչ-որ տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունենք, դա բնական է։ Մենք ինքնիշխան պետություն ենք և պետք է անենք այն, ինչ առաջին հերթին պետք է մեր երկրին, մենք հարգում ենք բոլոր երկրներին, բայց մենք ամենաշատը սիրում ենք մեր երկիրը։ Նախ մենք պետք է հոգ տանենք մեր երկրի մասին, պետք է մտածենք, թե ինչ է պետք այս պահին և ապագայում»,- ասաց վարչապետը։