Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք եվրոպացի առաջնորդներից լսեցինք, որ Ուկրաինային և Մոլդովային որպես ավանս կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, ոչ ոք չի վիճարկում, որ Վրաստանը 10 գլուխ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք եվրոպացի առաջնորդներից լսեցինք, որ Ուկրաինային և Մոլդովային որպես ավանս կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, ոչ ոք չի վիճարկում, որ Վրաստանը 10 գլուխ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից

Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային նախօրոք թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմական վիճակում է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս մասին ասաց խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

Վարչապետի խոսքով՝ ոչ ոք չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 միավորով առաջ է Ուկրաինայից ու Մոլդովայից։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան ստացել են թեկնածուի կարգավիճակ՝ նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։

«Ինչ վերաբերում է երկրին թեկնածուի կարգավիճակ տալուն: Մենք բազմիցս խոսել ենք այս հարցի մասին և ուզում եմ բոլորին ևս մեկ անգամ հիշեցնել՝ ոչ ոք ոչ մի տեղ չի վիճարկում, նույնիսկ ԵՄ-ում, միայն այս նեղ խմբում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 միավորով առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։ Մենք եղել և մնում ենք Արևելյան գործընկերության երկրների առաջատար պետությունը։ Սրանով ոչինչ չի փոխվել, բացի մեկից՝ հիմնական տարբերակիչ կարգավիճակից։ Մենք լսեցինք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որոշումն այն մասին, որ Եվրամիության մեծամասնությունը սատարել է այդ որոշումը և թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային որպես առաջընթաց, պայմանավորված էր մեկ կոնկրետ պատճառով: Չեմ ուզում մեջբերել, մենք լսեցինք մի քանի ղեկավարների ուղիղ հայտարարությունները, որ քանի որ Ուկրաինան պատերազմական վիճակում է, հետևաբար նրանք քաղաքական որոշում են կայացրել, իսկ Մոլդովան, քանի որ գտնվում է պատերազմին հավասար վիճակում և շատ ծանր վիճակում։ Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում այս երկրում, նրանց նույնպես նախապես տվել են թեկնածուի կարգավիճակ, սակայն մոտավորապես նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։ Նրանց նախապես տրվել է նման խրախուսական կարգավիճակ, սակայն նրանք պետք է կատարեն մի շարք հանձնարարականներ և պայմաններ։ Մեր դեպքում ևս մեկ անգամ նշվեց, որ սա պատմական որոշում է, ոչ ոք չէր կարող դրա մասին երազել, պարոն Գիորգի Վաշաձեն և մյուսները չէին կարող երազել, երկրին տրվեց եվրոպական հեռանկար։ Կրկնում եմ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, պարոն Շառլ Միշելի և շատ այլ եվրոպական առաջնորդների խոսքերը, ովքեր միաձայն ընդունել են, որ սա պատմական որոշում է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։