Իրակլի Ղարիբաշվիլի - Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի քաղաքական աջակցությունը
Իրակլի Ղարիբաշվիլի - Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի քաղաքական աջակցությունը

Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին հաջողության հասնելու և տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար,- այս մասին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի հետ հանդիպումից հետո, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Դաշնային կանցլերի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Գերմանիայի և Վրաստանի միջև սերտ գործընկերությանը, քննարկվել են ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները։

«Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցի շրջանակներում ես պատիվ ունեցա հանդիպելու դաշնային կանցլերի հետ։ Հանդիպմանը մենք կենտրոնացել ենք Գերմանիայի և Վրաստանի միջև սերտ գործընկերության վրա և քննարկել ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին հաջողության հասնելու և տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,- գրել է վարչապետը։