Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք անում ենք հնարավորը, որպեսզի ժամանակին իրականացվեն աղետի հետևանքով տուժածների օգնությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք անում ենք հնարավորը, որպեսզի ժամանակին իրականացվեն աղետի հետևանքով տուժածների օգնությունը

Գիտեք, որ մենք անում ենք հնարավորը աղետի վերացման աշխատանքները ժամանակին իրականացնելու համար, այդ թվում՝ ցավոք մեր զոհված քաղաքացիների որոնողական աշխատանքները,- այս մասին լրագրողներին ասել է վարչապետը։

Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ իր վիշտն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

«Մեծ ողբերգություն է, սարսափելի ողբերգություն է, այսքան մարդ զոհվեց, տուժեց այս աղետից, և, իհարկե, ևս մեկ անգամ կիսում եմ մեր ողջ հասարակության վիշտը»,- ասել է վարչապետը։