Իրակլի Ղարիբաշվիլի – Մենք անում ենք հնարավորը, որպեսզի պաշտպանենք մեր երկրները և մեր ժողովրդի շահերը այս դժվարին պահին

15:07, 27.10.2022

Մենք պետք է ապրենք և աշխատենք շատ դժվար ժամանակներում, կառավարություններն ու կառավարիչները մեծ պատասխանատվություն ունեն իրենց երկրի, իրենց ժողովրդի հանդեպ։ Ուզում եմ հաստատել իմ մեծ հարգանքը պարոն վարչապետի և նրա քաղաքականության նկատմամբ։ Մենք նաև անում ենք հնարավորը՝ պաշտպանելու մեր երկրները և մեր ժողովրդի շահերը այս դժվարին պահին,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունգարացի գործընկերոջ հետ համատեղ հայտարարության ժամանակ։

Նրա խոսքով, Ուկրաինայում պատերազմը բացարձակապես անընդունելի է, և բոլորի ընդհանուր խնդիրը պետք է լինի հնարավորինս արագ դադարեցնել այս պատերազմը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր հարթակներում, ցանկանում ենք, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Մեր խնդիրն ու ցանկությունը չպետք է լինի այս պատերազմը երկարացնելը, այլ բոլորիս ընդհանուր խնդիրը պետք է լինի այս պատերազմը, այս մահաբեր պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելը։ Իհարկե, ինչպես նշեցիք, այս ամենն ազդում է գների վրա։ Սա առաջացրել է այլ տիպի խնդիրներ, ինչպիսին է էներգետիկայի ոլորտում ճգնաժամը, և դրա հետ կապված անհրաժեշտ է զբաղվել, ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նմանատիպ