Իրակլի Ղարիբաշվիլի. Մարտի 31-ի հանրաքվեն կմնա մեր պատմության մեջ որպես իրադարձություն, որը ամուր հիմք դրեց անկախ, ժամանակակից, եվրոպական պետության կառուցման համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Մարտի 31-ի հանրաքվեն կմնա մեր պատմության մեջ որպես իրադարձություն, որը ամուր հիմք դրեց անկախ, ժամանակակից, եվրոպական պետության կառուցման համար

Ուղիղ 32 տարի առաջ Վրաստանի ողջ բնակչությունն աշխարհին հայտարարեց, որ աջակցում է Վրաստանի անկախության վերականգնմանը։ Հենց մարտի 31-ի հանրաքվեի արդյունքներն էլ հիմք են դարձել 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն խորհրդի կողմից Անկախության ակտի ընդունման համար,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետը «Facebook» սոցիալական ցանցում։

Ղարիբաշվիլիի խոսքով, մարտի 31-ի հանրաքվեն մեր պատմության մեջ կմնա իրադարձություն, որը ամուր հիմքեր դրեց անկախ, ժամանակակից, եվրոպական պետության կառուցման համար։

«Այս օրը Վրաստանի նորագույն պատմության մեջ օրինակելի դարձավ քաղաքացիական միաձայնության տեսանկյունից։ Մեր բազմազգ մեր երկրի ողջ տարածքում անցկացված հանրաքվեում մեր ժողովուրդը, այդ թվում՝ աբխազ և օս հայրենակիցները, պաշտպանեցին անկախ Վրաստանի գաղափարը։

Մարտի 31-ը ուշագրավ է ևս մեկ պատճառով: Այսօր հանրաքվեի ոգեշնչող, Վրաստանի անկախության համար պայքարի խորհրդանիշ նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան 84-ամյակն է։

Մարտի 31-ի հանրաքվեն կմնա մեր պատմության մեջ որպես իրադարձություն, որը ամուր հիմքեր դրեց անկախ, ժամանակակից, եվրոպական պետության կառուցման համար՝ շարժվելով դեպի այն նպատակը, որը միավորում է վրացիների բոլոր սերունդներին»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։