Իրակլի Ղարիբաշվիլի. «Majid Al Futtaim»-ը սեփական փորձով տեղեկություններ ունի Վրաստանի հաջողությունների, բիզնես վարելու դյուրինության և յուրացվելիք ներուժի մասին
Իրակլի Ղարիբաշվիլի. «Majid Al Futtaim»-ը սեփական փորձով տեղեկություններ ունի Վրաստանի հաջողությունների, բիզնես վարելու դյուրինության և յուրացվելիք ներուժի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է մթերային մանրածախ առևտրի և հիպերմարկետների ցանցի սեփականատեր «Majid Al Futtaim»-ի գործադիր տնօրեն Հանի Վայսի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Majid Al Futtaim»-ը տեղեկություններ ունի Վրաստանի հաջողությունների, բիզնես վարելու դյուրինության և յուրացվելիք ներուժի մասին։

Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում ընկերության կապիտալ ներդրումները։

«Ես հանդիպեցի Հանի Վայսին՝ «Majid Al Futtaim»-ի գործադիր տնօրենին, որը մթերային մանրածախ առևտրի և հիպերմարկետների ցանցի սեփականատերն է։ Մենք քննարկել ենք ընկերության կողմից Վրաստանում կատարված կապիտալ ներդրումները։ Այս կոնգլոմերատը սեփական փորձով տեղեկություններ ունի Վրաստանի հաջողությունների, բիզնես վարելու դյուրինության, յուրացվելիք ներուժի մասին»,- նշում է վարչապետը։