Իրակլի Ղարիբաշվիլի. Լինի դա աճյունի տեղափոխում, թե զինվորական պատիվներով հուղարկավորություն, ամեն ինչ արվել է մեր կողմից, մենք պատշաճ հարգանք ենք տվել մահացածների ընտանիքներին՝ առանց գոռգոռոցների և PR-ի
Իրակլի Ղարիբաշվիլի. Լինի դա աճյունի տեղափոխում, թե զինվորական պատիվներով հուղարկավորություն, ամեն ինչ արվել է մեր կողմից, մենք պատշաճ հարգանք ենք տվել մահացածների ընտանիքներին՝ առանց գոռգոռոցների և PR-ի

Լինի դա աճյունի տեղափոխում, թե զինվորական պատիվներով հուղարկավորություն, ամեն ինչ արվել է մեր կողմից, մենք պատշաճ հարգանքի տուրք ենք մատուցել Ուկրաինայում զոհվածների ընտանիքներին՝ առանց գոռգոռոցների կամ PR-ի,- այս մասին կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ անհանգստացնող է ամեն ինչի վրա PR անելն ու էժանագին, անբարոյական պոպուլիզմը:

«Եվս մեկ անգամ բոլորին հիշեցնեմ, որ իշխանությունն ամեն ինչ անում է։ Նրանք մեր քաղաքացիներն են, խեղճ տղերք, մեկ անգամ էլ ուզում եմ ասել, որ դա մեծ ողբերգություն է մեզ համար։ Կառավարությունը ներգրավված էր առաջին իսկ օրվանից, ներգրավված էին դեսպանատները։ Անկախ նրանից, թե կլինի նրանց աճյունի տեղափոխումը, թե զինվորական պատիվներով հուղարկավորությունը, ամեն ինչ արվել է մեր կողմից, և մենք հարգանք ենք տածում սգավոր ընտանիքների նկատմամբ՝ առանց բղավոցների և PR-ի։ PR ամեն ինչի համար ու էժանագին, անբարոյական պոպուլիզմը մտահոգիչ է: Սա, կարելի է ասել, ոչ վրացական իրադարձություն է։ Վրացի մարդ, մարդը միշտ արժանապատիվ կերպով ցավակցում է։ Այն, ինչ անում են քաղաքական գործիչները, կոչվում է անբարոյական կեղծավորություն և ուրիշ ոչինչ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։