Իրակլի Ղարիբաշվիլի. Կխնդրեի, որ քաղաքական օրակարգ չստեղծեք մեր զոհված քաղաքացիների ողբերգությամբ  և դժբախտությամբ պայմանավորված
Իրակլի Ղարիբաշվիլի. Կխնդրեի, որ քաղաքական օրակարգ չստեղծեք մեր զոհված քաղաքացիների ողբերգությամբ և դժբախտությամբ պայմանավորված

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայում վրացի մարտիկների մահվան կապակցությամբ մահացածների ընտանիքի անդամներին և հարազատներին։

«Ուզում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել Ուկրաինայում մահացած Խոֆերիայի ընտանիքին։ Կխնդրեի, որ քաղաքական օրակարգ չստեղծեք մեր զոհված քաղաքացիների ողբերգությամբ և դժբախտությամբ պայմանավորված: Եվս մեկ անգամ թող Աստված լույսի ներքո հանգչեցնի նրանց հոգիները, և թող Աստված հեռացնի մեզանից այս դժբախտությունն ու ողբերգությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Փետրվարի 24-ից մինչ օրս 33 վրացի մարտիկ զոհվել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով։