Իրակլի Ղարիբաշվիլի. Կոռուպցիայի դեմ պայքարի առումով Վրաստանը դեռևս առաջատար է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ առաջ է անցնում նաև եվրոպական և հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շատ երկրներից
Իրակլի Ղարիբաշվիլի. Կոռուպցիայի դեմ պայքարի առումով Վրաստանը դեռևս առաջատար է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ առաջ է անցնում նաև եվրոպական և հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շատ երկրներից

Կոռուպցիայի դեմ պայքարի առումով Վրաստանը դեռևս առաջատար է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և առաջ է անցել եվրոպական և հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շատ երկրներից,- այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի ձեռք բերած առաջընթացը բարձր են գնահատում օտարերկրյա բարեկամներն ու բարձրաստիճան քաղաքական գործիչները։

«Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Վրաստանը դիմավորում է առաջադեմ դիրքով։

Կոռուպցիան մեծ մարտահրավեր է ժողովրդավարության, տնտեսական զարգացման և հանրային կայունության համար: Ուստի իշխանության գալու օրվանից մենք մեծ ջանքեր գործադրեցինք դրա դեմ՝ բարեփոխեցինք հակակոռուպցիոն օրենսդրությունը, ապահովեցինք իշխանության բաց լինելը և հասարակության ներգրավվածությունը գործընթացներին։

Արդյունքները տպավորիչ են։ Վերջին վեց տարիների ընթացքում մենք պահպանել ենք մեր դիրքը առաջատար երկրների շարքում։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Վրաստանը դեռևս առաջատար է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և առաջ է անցել եվրոպական և հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շատ երկրներից։ Մեր արտասահմանցի ընկերները, բարձրաստիճան քաղաքական գործիչները բարձր են գնահատում մեր առաջընթացը։

Մեր առաջնահերթությունը մնում է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը, հաշվետու և բաց կառավարման ամրապնդումը»,- նշում է վարչապետը։