Իրակլի Ղարիբաշվիլի. Քաղաքացիական հասարակության դերը Վրաստանի ժողովրդավարական զարգացման, Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման գործընթացներում որոշիչ է
Իրակլի Ղարիբաշվիլի. Քաղաքացիական հասարակության դերը Վրաստանի ժողովրդավարական զարգացման, Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման գործընթացներում որոշիչ է

Քաղաքացիական հասարակության դերը Վրաստանի ժողովրդավարական զարգացման, Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման գործընթացներում որոշիչ է, մենք լիարժեք կոնսենսուս ունենք մեր երկրի եվրոպական ապագայի վերաբերյալ, և դա է պայմանավորում սերտ համագործակցությունը իշխանության և քաղաքացիական հասարակության միջև, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Իրակլի Ղարիբաշվիլին՝ քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային հարթակի և Վրաստանի կառավարության համատեղ խորհրդաժողովում – «Վրաց ժողովրդի եվրոպական ընտրությունը» ուղերձում, որը անցկացվում է վիդեոկոնֆերանսի ձևաչափով՝ մայիսի 27-28-ը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության հարթակի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և նշել, որ քաղաքացիական հասարակության աջակցությունն անհրաժեշտ է բարեփոխումների իրականացման համար, որի միջոցով Վրաստանը պահպանում է իր առաջատար դիրքը «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում:

«Այսօր մենք կարծում ենք, որ ժամանակն է առաջ շարժվել, էլ ավելի գործուն քայլեր ձեռնարկել դեպի ԵՄ ինտեգրում: Դուք գիտեք, որ 2024 թվականին մենք նախատեսում ենք դիմել ԵՄ-ին լիիրավ անդամակցության համար: Առաջիկա տարիներին մենք կփորձենք բոլորին համոզել, որ Վրաստանը ոչ միայն հավակնություն ու ցանկություն ունի, այլև արժանի է լիարժեք անդամակցության Եվրամիությանը: Մենք դեռ հույս ունենք այս աշխատանքում քաղաքացիական հասարակության աջակցության և անմիջական մասնակցության: Համաժողովը, որին այսօր մասնակցում ենք, շատ կարևոր ինստիտուտ է: Ուրախ եմ, որ չնայած իր ոչ այնքան երկար պատմությանը, այն արդեն դարձել է հանրային կարևոր ավանդույթ: Կրկին շնորհակալություն քաղաքացիական հասարակության ազգային հարթակին` արդյունավետ համագործակցության համար», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը կառավարության և քաղաքացիական հասարակության միջև: Այս տարվա համաժողովի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման շրջանակներում ընթացիկ հարցերի շուրջ, ներառյալ Վրաստանի քաղաքական և տնտեսական ինտեգրման թեման և Ասոցացման համաձայնագրի կատարման գնահատումը: Ֆորումում քննարկվելիք հիմնական հարցերից մեկը կլինի 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումի հեռանկարները:

Համաժողովին մասնակցում են քաղաքացիական հասարակության, Վրաստանի կառավարության, խորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները: