Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարությունն ստանձնում է ամենաազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ անցկացնելու և ոչ մի հարց անպատասխան չթողնելու պարտականությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարությունն ստանձնում է ամենաազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ անցկացնելու և ոչ մի հարց անպատասխան չթողնելու պարտականությունը

Կառավարությունն ստանձնում է ամենաազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ անցկացնելու և ոչ մի հարց անպատասխան չթողնելու պարտականությունը, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա ասաց, որ իշխող թիմի նպատակն է ընտրություններին ժամանակ հնարավորինս շատ դիտորդների մոբիլիզացնելը:

«Դեռ ապրիլին ԱԳ նախարարը պաշտոնական հրավեր, նամակ ուղարկեց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ին` այս ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ Վրաստան ուղարկելու համար: Բացի այդ, ինչպես գիտեք, ներգրավված են «NDI», «IRI»-ի ներկայացուցիչներ, դիտորդներ, եվրապատգամավորներ: Մեր հիմնական ցանկությունն ու խնդիրը Վրաստանում հնարավորինս շատ դիտորդներ մոբիլիզացնելն էր: Կառավարությունն ստանձնում է ամենաազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ անցկացնելու և ոչ մի հարց անպատասխան չթողնելու պարտականությունը», – ասել է Ղարիբաշվիլին: