Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարությունը, մեր հնարավորությունների սահմաններում, անում ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի էլ ավելի գնահատենք վետերանների վաստակը
Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարությունը, մեր հնարավորությունների սահմաններում, անում ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի էլ ավելի գնահատենք վետերանների վաստակը

Մեր հերոս զինվորները հերոսաբար պաշտպանեցին մեր երկրի անունը, արժանապատվորեն ներկայացրին մեր երկիրը տարբեր առաքելություններում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վետերանների օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ամենամեծ երկիրն էր Աֆղանստանում, որտեղ մենք կորցրել ենք ավելի քան 30 հերոս զինվոր, հարյուրավոր զինվորներ վիրավորվել են։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ մենք՝ մեր հերոս զինվորները, որոնցից շատերն այժմ վետերաններ են, հերոսաբար պաշտպանեցինք մեր երկրի անունը, պատվով ներկայացրեցինք մեր երկիրը՝ իմ թվարկած առաքելություններում։ Ժամանակին, որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր, մենք Աֆղանստանում ամենամեծ ներդրումն ենք ունեցել, վրացական կոնտինգենտը Աֆղանստանում ներկայացված էր ամենամեծ կոնտինգենտով։ Այնտեղ մենք կորցրել ենք ավելի քան 30 հերոս զինվոր, հարյուրավոր մեր զինվորներ վիրավորվել են։ Սրանք մեր անպարտելի, անկոտրում զինվորականներն ու վետերաններն են։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Մենք պետք է ամեն օր ասենք շնորհակալություն:

Իհարկե, մեր հասարակության զարգացման չափանիշն այն է, թե ինչպես ենք մենք գնահատում մեր վետերաններին իրենց ավանդների, վաստակի համար։ Մեր կառավարությունն անում է, և մենք ամեն ինչ անելու ենք ձեր ջանքերն էլ ավելի գնահատելու համար։ Ձեր օրինակներով պետք է դաստիարակենք մեր երիտասարդ սերունդներին։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ դա մեր պարտքն է, մեր կառավարության պարտքն է գնահատել վետերաններին, և ես խոստանում եմ, որ մենք էլ ավելին ենք անելու ձեր և ձեր ծառայության համար: Մեկ անգամ ևս մեր կառավարության անունից շնորհակալություն ենք հայտնում և մաղթում առողջություն և հաջողություններ։ Աստված ձեզ պահապան»,- ասաց վարչապետը։