Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարության նախաձեռնությունն է սահմանել Լեռան շաբաթյակ, որպեսզի ամեն տարի նշենք մեր հպարտությունից մեկը՝ Լեռան օրերը
Կառավարության նախաձեռնությունն է սահմանել Լեռան շաբաթյակ, որպեսզի ամեն տարի ավանդաբար նշենք Լեռան շաբաթյակը, մեր հպարտությունից մեկը՝ Լեռան օրերը։ Այս մասին Թուշեթիում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որտեղ տարբեր միջոցառումներ են անցկացվում՝ Լեռան շաբաթվա շրջանակներում։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է թուշերին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություններ ու բարօրություն։
«Ողջունում եմ մեր սիրելի թուշերին։ Ես ուզում եմ շնորհավորել ձեզ այսօր՝ Թուշեթոբայի առիթով, և խորհրդանշականորեն հենց Թուշեթիում ենք սկսում Լեռան շաբաթյակը։ Ինչպես գիտեք, մեր նախաձեռնությամբ ցանկանում ենք սահմանել Լեռան շաբաթյակ, որպեսզի ամեն տարի, ավանդաբար, անցկացվի Լեռան շաբաթյակ և նշենք մեր հպարտությունից մեկը՝ Լեռան օրերը։ Մի քանի խոսքով նշեմ, որ ցանկանում ենք, որ շատ զբոսաշրջիկներ գան այս արտասովոր վայր՝ Թուշեթի։ Մեր առաջնահերթությունը լեռանն առանձնահատուկ նշանակություն տալն է։ Իհարկե, պետք է ավելի շատ ներդրումներ կատարել այստեղ, ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Մի քանի տարի առաջ սրա համար ընդունեցինք Լեռան օրենքը, մի շարք արտոնություններ սահմանվեցին լեռնաբնակների համար, բայց սա բավարար չէ։ Իսկական հերոսություն է, երբ մեր քաղաքացիներն ապրում են այս գեղեցիկ վայրում, ու գիտես, որ ամբողջ վեց-յոթ ամիս այստեղ երթեւեկությունը փակ է, իսկ ձմռանը հնարավոր է շարժվել միայն ուղղաթիռով։ Այդ իսկ պատճառով ուզում եմ առանձնահատուկ սիրով շնորհավորել մեր թուշեցիներին և մաղթել խաղաղություն, հաջողություն և բարգավաճում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։