Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարության նախաձեռնությամբ և նախագահի որոշմամբ Շինդիսիի ճակատամարտի հերոսներից Ալեքսանդր Օնիանիին շնորհվեց ազգային հերոսի կոչում
Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարության նախաձեռնությամբ և նախագահի որոշմամբ Շինդիսիի ճակատամարտի հերոսներից Ալեքսանդր Օնիանիին շնորհվեց ազգային հերոսի կոչում

Կառավարության նախաձեռնությամբ և նախագահի որոշմամբ Շինդիսիի ճակատամարտի հերոսներից Ալեքսանդր Օնիանիին շնորհվեց ազգային հերոսի կոչում, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ծայլկայում հայտարարել է «Վրացական երազանքի» Ծայլկայի քաղաքապետի թեկնածու Իլիա Սաբաձեի առաջադրման խոսքով ելույթ ունենալիս:

Վարչապետը նշել է, որ Ալեքսանդր Օնիանին հերոսաբար պայթեցրել է իրեն մարտի վերջին րոպեներին՝ այդպիսով ցույց տալով մեզ անձնազոհության և նվիրումի ամենամեծ օրինակը:

Կառավարության ղեկավարը մեկ րոպե լռությամբ հարգել է Շինդիսիի հերոսների հիշատակը:

«Ես ուզում եմ այսօրվա իմ խոսքըսկսել եւ հիշել մեր հերոսներին: Այսօր լրանում է 13 տարի այն օրից, երբ մեր հերոս զինվորները և, մասնավորապես, Շինդիսիի 17 հերոսներ, ովքեր հերոսաբար զոհեցին իրենց կյանքը հայրենիքի համար: Ուզում եմ խնդրել բոլորին մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Այս օրն իսկապես ողբերգական օր է: Սակայն դա մեզ հիշեցնում է, որ մենք հերոսների երկիր ենք: Նրանք օրինակ ծառայեցին մեր սերնդի, մեր երեխաների համար, թե ինչպես ծառայեն հայրենիքին: Շինդիսիի հերոսներն իրենց սխրանքներով մեզ օրինակ թողեցին, որ կյանքը ոչ մի բան չարժե, երբ խոսքը վերաբերում է մեր երկիրն ու բնակչությանը պաշտպանելուն: Այս օրը խորհրդանշական է, որ պաշտպանության ուժերի և կառավարության միջնորդությամբ, նախաձեռնությամբ, մենք դիմեցինք նախագահին և նախագահի որոշմամբ, այսօր հերոսներից Ալեքսանդր Օնիանիին շնորհվեց ազգային հերոսի կոչում: Ալեքսանդր Օնիանին հերոսաբար պայթեցրել է իրեն մարտի վերջին րոպեներին: Սա ցույց տվեց խիզախության ամենաբարձր գագաթը: Նա մեզ ցույց տվեց անձնազոհության և նվիրվածության ամենամեծ օրինակը: Փառք մեր հերոսներին ևս մեկ անգամ», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: