Իրակլի Ղարիբաշվիլի. Կառավարության առաջնահերթություններից մեկը Վրաստանի՝ որպես տարածաշրջանային հանգույցի ձևավորումն է, ուստի մենք աջակցել ենք «Փեյս» ընկերությանը և յուրաքանչյուր աշխատակցի
Մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը Վրաստանի՝ որպես տարածաշրջանային հանգույցի ձևավորումն է և մեր ներուժի լիարժեք իրացումը, ուստի նախագծի իրականացման առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք «Փեյս» ընկերությանը և յուրաքանչյուր աշխատակցի, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Փոթիի նոր նավահանգստի բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով։
Կառավարության ղեկավարը նշել է, որ «Փեյս» ընկերությունը հաջողությամբ գործում է արդեն 30 տարի, իսկ գործող նավամատույցների միջին տարեկան շրջանառությունը կազմում է 3 մլն տոննա է։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավար Սոսո Դոլիձեին՝ մեծածավալ ծրագրի իրականացման համար, շնորհավորել նրան և աշխատակիցներին՝ ընկերության տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել։
«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Սոսո Դոլիձեին, ով իր թիմի հետ իրականացրեց մեր երկրի համար այս անսովոր, մեծածավալ նախագիծը։ Նշեմ նաև, որ «Փեյս» ընկերությունը հաջողությամբ գործում է արդեն 30 տարի, այսօր այս ընկերության տարեդարձն է, և ես շնորհավորում եմ յուրաքանչյուր աշխատակցի։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 1000 մարդ, իսկ ընկերության գործող նավամատույցների միջին տարեկան բեռնաշրջանառությունը կազմում է 3 մլն տոննա։ Նշեմ նաև, որ այս ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունը ցուցաբերել է նաև սոցիալական մեծ պատասխանատվություն, շինարարության ընթացքում ստեղծվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր, ինչը, իհարկե, շատ կարևոր էր տարածաշրջանի բնակչության համար համաճարակի ժամանակ։ Նշեմ նաև, որ մեր կառավարության հիմնական նպատակն ու առաջնահերթություններից մեկը Վրաստանի՝ որպես տարածաշրջանային հանգույցի ձևավորումն է և մեր գտնվելու վայրի, մեր ներուժի լիարժեք իրացումը։ Ուստի այս նախագծի մեկնարկի առաջին իսկ օրվանից մեր կառավարությունը հայտնել է իր լիակատար աջակցությունը «Փեյս» ընկերությանը և յուրաքանչյուր աշխատակցի։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։