Իրակլի Ղարիբաշվիլի. Կանգնենք բոլոր քաղաքապետարանների, տեղական իշխանության կողքին, ժամանակին լուծենք բոլոր խնդիրները, որոնք կպահանջեն կենտրոնական կառավարության ներգրավումը
Իրակլի Ղարիբաշվիլի. Կանգնենք բոլոր քաղաքապետարանների, տեղական իշխանության կողքին, ժամանակին լուծենք բոլոր խնդիրները, որոնք կպահանջեն կենտրոնական կառավարության ներգրավումը

Մենք պետք է յուրացնենք բնակչության յուրաքանչյուր դժվարություն, սա շատ կարևոր է, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բոլնիսիում՝ «Վրացական երազանք» Բոլնիսիի քաղաքապետի թեկնածուի առաջադրման ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, քաղաքապետերը պետք է կարողանան և պետք է մտնեն յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր շրջան:

«Մենք դեռ նորաստեղծ ժողովրդավարություն ենք, երիտասարդ պետություն՝ մեր անկախությունը վերականգնելուց ի վեր: Մենք պետք է ընկալենք բնակչության յուրաքանչյուր դժվարություն, սա շատ կարևոր է: Քաղաքապետը, մեծամասնականները, բոլորը, քաղխորհրդի անդամները պետք է հոգ տանեն մեր բնակչության, յուրաքանչյուր թաղամասի, գյուղի վիճակի մասին, գան, խոսեն բնակչության հետ, խնդիրները լուծեն անհապաղ և ժամանակին: Ես՝ որպես վարչապետ, կառավարության ղեկավար, մենք՝ կենտրոնական կառավարությունը, հնարավորինս կկանգնենք բոլոր քաղաքապետարանների, տեղական իշխանությունների կողքին, ժամանակին կլուծենք բոլոր այն խնդիրները, որոնք պահանջում են կենտրոնական կառավարության ներգրավում: Դա պետք է լինի մեր հիմնական մտահոգությունը: Եթե մենք միասին լինենք և միասին հոգանք այս խնդիրների մասին, ամեն ինչ լավ կլինի, ընկերներ», – ասաց վարչապետը: