Իրակլի Ղարիբաշվիլի. Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը՝ Անդրկովկասում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը, մեր պատմության ամենակարեւոր ձեռքբերումն է
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը 104 տարեկան է: Վրաստանի կառավարության վարչակազմը հրապարակում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը այս առնչությամբ։
«Վրաստանում և Անդրկովկասի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը մեր պատմության և մշակույթի կարևորագույն ձեռքբերումն է։ Այն հազարամյա կրթական ավանդույթների շարունակությունն է, որոնք իր սկզբնավորման օրվանից էապես որոշում են ոչ միայն գիտության և կրթության զարգացումը մեր երկրում, այլև նրա քաղաքական, տնտեսական, ստեղծագործական և հասարակական կյանքը:
Այսօր երախտագիտությամբ ենք հիշում համալսարանի հիմնադիրների՝ Իվանե Ջավախիշվիլու, Պետրե Մելիքիշվիլիի, Կոնստանտին Աբխազի, Եքվթիմե Թաղաիշվիլիի, Դիմիտրի Ուզնաձեի և այլ մեծ հայրենասերների վաստակը։ Մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են Մայր համալսարանին։
Իմ և Վրաստանի կառավարության անունից ես շարունակում եմ իմ աջակցությունը հայտնել համալսարանի ղեկավարությանը, յուրաքանչյուր դասախոսին, ուսանողներին և անձնակազմին: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և ողջ վրաց հասարակությանը այս օրվա կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։