Իրակլի Ղարիբաշվիլի. Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները շատ մտահոգիչ և բարդ մարտահրավեր են, մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր երկրի խաղաղության պահպանմանը, ամրապնդմանը և կայունությանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները շատ մտահոգիչ և բարդ մարտահրավեր են, մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր երկրի խաղաղության պահպանմանը, ամրապնդմանը և կայունությանը

Ուզում եմ ասել հետևյալը, որ այսօր երկրում ունենք խաղաղություն և կայունություն, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ամենաբարդ իրավիճակը Ուկրաինան է, հիմա Իսրայելը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները շատ անհանգստացնող են և շատ բարդ մարտահրավեր։

«Սա մարտահրավեր է ոչ միայն այդ տարածաշրջանի, այլ ընդհանրապես ողջ աշխարհի համար, այն մեծ ազդեցություն կունենա։ Այնպես որ, մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պահպանման, կայունության ամրապնդման, տնտեսական զարգացման, մեր երկրի բարգավաճման վրա։ Մեր ժողովրդին դա պետք է»,- ասել է Ղարիբաշվիլին։