Իրակլի Ղարիբաշվիլի - Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը շեշտադրվել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համապարփակ համագործակցության օրակարգի կարևորությունը։
Իրակլի Ղարիբաշվիլի - Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը շեշտադրվել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համապարփակ համագործակցության օրակարգի կարևորությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Իսրայելի Պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպմանը։

Վարչապետի խոսքով, շեշտը դրվել է Վրաստանի և Իսրայելի միջև առկա երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Իսրայելի Պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ, որի ընթացքում շեշտը դրվեց Վրաստանի և Իսրայելի միջև երկկողմ կապերի ամրապնդման, ինչպես նաև համապարփակ համագործակցության օրակարգի կարևորության վրա։ Հուսով եմ, որ խաղաղություն և կայունություն կհաստատվի Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։