Իրակլի Ղարիբաշվիլի. Իշխող կուսակցությունն բացում է նոր գրասենյակ , միաժամանակ, պաշտոնապես սկսում նախընտրական քարոզարշավը, որն ավարտվելու է Վրացական երազանքի հզոր հաղթանակով
Իրակլի Ղարիբաշվիլի. Իշխող կուսակցությունն բացում է նոր գրասենյակ , միաժամանակ, պաշտոնապես սկսում նախընտրական քարոզարշավը, որն ավարտվելու է Վրացական երազանքի հզոր հաղթանակով

Այսօր իշխող կուսակցությունը բացում է նոր գրասենյակ և միաժամանակ պաշտոնապես սկսում նախընտրական քարոզարշավը, որը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին մեր իմաստուն, հպարտ ու պատվախնդիր վրացի ժողովրդի կամքով կավարտվի Վրացական երազանքի հզոր հաղթանակով»,- այս մասին հայտնել է Վրացական երազանք կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նախընտրական քարոզարշավի մեկնարլի և Վրացական երազանքի նոր գրասենյակի պաշտոնական բացման ը ելույթ ունենալիս:

Ինչպես նշեց Ղարիբաշվիլին, խորհրդանշական է, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավի բացմանը, կա մի մարդ, ով որոշիչ դեր ու պատմական առաքելություն է ունեցել Վրաստանի նորագույն պատմության մեջ։

«Տիկնայք և պարոնայք, հարգելի ընկերներ, ողջունում եմ այստեղ հավաքված հարգարժան հասարակությանը, կառավարության ղեկավարին, խորհրդարանի նախագահին, քաղաքի քաղաքապետին, կառավարության և խորհրդարանի անդամներին, մեր թիմի յուրաքանչյուր անդամին, մեր կուսակցության ընկերներին, հրավիրված հյուրեր առանձնահատուկ հարգանքով եմ ուզում ողջունել պարոն Բիձինա Իվանիշվիլիին՝ մեզանից յուրաքանչյուրի համար օրինակելի ու մարտնչող անձնավորությանը, պատվավոր վրացուն, նվիրյալ հայրենասերին, Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան կուսակցության հիմնադիրին։

Ինչպես գիտեք, մենք այսօր հավաքվել ենք այստեղ հարգելի պատճառով, ինձ համար՝ որպես Վրացական երազանքի
նախագահ, մեծ պատիվ է այսօրվա միջոցառումը հայտարարել բացված։ Իշխող կուսակցությունն այսօր բացում է նոր գրասենյակ , միաժամանակ, պաշտոնապես սկսում նախընտրական քարոզարշավը։ Արշավը, որը մեր իմաստուն, հպարտ ու պատվաբեր վրացի ժողովրդի կամքով կավարտվի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրացական երազանքի հզոր հաղթանակով։ Խորհրդանշական է, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավի բացմանը, մեր կողքին ունենք մի մարդ, ով մեր երկրի նորագույն պատմության մեջ, պետք է ուղղակիորեն ասել, որոշիչ դեր ու պատմական առաքելություն է ունեցել, երբ 2013թ. ամենադժվար պահին, լիակատար անհուսության ժամանակ, ժողովրդի բռնապետության և ճնշող ռեժիմի պայմաններում, նա մեզ միավորեց որպես ուժեղ թիմ ընդհանուր նպատակի համար և 2012 թվականի հոկտեմբերի 1-ին փրկեց Վրաստանը»,- ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրացական երազանք կուսակցությունն այսօր պաշտոնապես բացեց նախընտրական քարոզարշավը և նոր կենտրոնական գրասենյակը։