Իրակլի Ղարիբաշվիլի. Իշխող կուսակցությունը, իշխանությունը, ինչպես նաև նախագահը, ընդդիմությունը, բոլորը պետք է բարձրաձայն ասեն, որ Վրաստանը պետք է մինչև տարեվերջ ստանա կարգավիճակ
Իրակլի Ղարիբաշվիլի. Իշխող կուսակցությունը, իշխանությունը, ինչպես նաև նախագահը, ընդդիմությունը, բոլորը պետք է բարձրաձայն ասեն, որ Վրաստանը պետք է մինչև տարեվերջ ստանա կարգավիճակ

Իշխող կուսակցությունը, իշխանությունը, ինչպես նաև նախագահն ու ընդդիմությունը պետք է բարձր և հստակ ասեն, որ Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա մինչև տարեվերջ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ նրա՝ սա կլինի միակ ճիշտ և պատմական, քաղաքական որոշումը։

«Ես բաց եմ խոսել պարոն Բորելի եւ նրա պատվիրակության հետ։ Ես նրան փոխանցեցի մեր իշխանության դիրքորոշումը, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդն արժանի են թեկնածուի կարգավիճակին։ Մենք չենք պնդում, որ կատարյալ ենք: Ոչ մի կառավարություն և երկիր կատարյալ չէ: Դա շարունակական գործընթաց է, որը պահանջում է մշտական ​​ներգրավվածություն: Ինչպես նշեցի, 12 հանձնարարականների հիմնական մասը կատարվել է, մնացածի մասին արդեն ասել եմ։ Սա գործընթաց է, որի շուրջ մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը ձեր գրասենյակի՝ Եվրոպական հանձնաժողովի հետ։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այս երկրում բոլորը՝ իշխող կուսակցությունը, կառավարությունը, ինչպես նաև նախագահը, ընդդիմությունը, բոլորը պետք է բարձր և հստակ ասեն, որ Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա տարեվերջին, քանի որ սա միակ ճիշտ, պատմական, քաղաքական որոշումն է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Եվրամիության բարձր ներկայացուցչին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։