Իրակլի Ղարիբաշվիլի. Ինձ հարց տրվեց, թե որ դեպքում հնարավոր կլինի վերականգնել Աբխազիայի երկաթուղին, պատասխանը մեկն է՝ միայն մեր երկրի միավորման դեպքում
Իրակլի Ղարիբաշվիլի. Ինձ հարց տրվեց, թե որ դեպքում հնարավոր կլինի վերականգնել Աբխազիայի երկաթուղին, պատասխանը մեկն է՝ միայն մեր երկրի միավորման դեպքում

Խոսքը հանրությանը մոլորեցնելու մասին է, որ Աբխազիայի երկաթուղու վերականգնման վերաբերյալ գաղտնի բանակցություններ են ընթանում, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այս հարցի շուրջ բանակցություններ չկան,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելիս։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հարցին, թե ինչ դեպքում է հնարավոր Աբխազիայի երկաթուղու վերականգնումը, պատասխանը մեկն է՝ միայն մեր երկրի միավորման դեպքում հնարավոր կլինի վերականգնել:

«Ոչ մի թաքնված օրակարգ չունենք, եթե ինչ-որ հարցի մասին խոսենք, բոլորն ամեն ինչ գիտեն՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Այսպիսով, այստեղ հարցեր չկան: Ինձ հարց տվեցին, թե ո՞ր դեպքում հնարավոր կլինի վերականգնել աբխազական երկաթուղին։ Սրա պատասխանը մեկն է՝ միայն մեր երկրի միավորման դեպքում: Հարց է տրվել՝ ինչպիսի՞ն է մեր երկրի տեսլականը Աբխազիայի հետ կապված։ Ամեն օր, մեր յուրաքանչյուր նպատակ, յուրաքանչյուր մտածված քայլ մեզ ավելի է մոտեցնում ազգային ընդհանուր այս մեծ նպատակին։ Սա պետք է լինի մեր ընդհանուր ազգային նպատակը, ոչ թե հանրությանը չհետաքրքրող ինչ-որ անհասկանալի թեմաներ, նրանց հորինած հարցեր։ Սա պետք է լինի հիմնական թեման, ես կարծում եմ, որ սա հնարավորություն է և՛ մեր աբխազների, և՛ օսերի համար, և՛ ամբողջ երկրի համար, որ ընդհանրապես ունենանք այլ երկիր, մեր երկիրն ամբողջությամբ փոխվի։ Ամբողջացման դեպքում այս վայրը կարող է դրախտ դառնալ։ Այստեղ միլիարդավոր դոլարներ են ներդրվելու, հենց որ երկիրը կարգավորվի, օկուպացիան ավարտվի, մեր բոլոր ուժերը պետք է սրա վրա լինեն, բոլորս պետք է քնենք ու արթնանանք դրա մասին մտածելով, այդ թվում՝ ընդդիմությունը, իրենք էլ քաղաքացիներ»,- ասել է վարչապետը։