Իրակլի Ղարիբաշվիլի. Իմ հիմնական ուղերձը թուրք ժողովրդին եղել է և կա հետևյալը, որ Վրաստանը, վրաց ժողովուրդը կանգնած է Թուրքիայի և թուրք ժողովրդի կողքին
Իրակլի Ղարիբաշվիլի. Իմ հիմնական ուղերձը թուրք ժողովրդին եղել է և կա հետևյալը, որ Վրաստանը, վրաց ժողովուրդը կանգնած է Թուրքիայի և թուրք ժողովրդի կողքին

Թուրք ժողովրդին ուղղված իմ հիմնական ուղերձը եղել է և կա հետևյալը, որ Վրաստանը, վրաց ժողովուրդը կանգնած է Թուրքիայի և թուրք ժողովրդի կողքին,- ասել է վարչապետը Թուրքիայի Հանրապետությունում, երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել վրացի փրկարարներին, որոնք ներգրավված են փրկարարական աշխատանքներում։

«Իմ հիմնական ուղերձը թուրք ժողովրդին եղել է և կա հետևյալը, որ Վրաստանը, վրաց ժողովուրդը կանգնած է Թուրքիայի և թուրք ժողովրդի կողքին։ Երեկ ես այս ուղերձը և իմ ցավակցությունը փոխանցեցի նախագահ Էրդողանին, որին հաստատեցի մեր աջակցությունը և հայտնեցի մեր համերաշխությունը։ Սա սարսափելի ողբերգություն է, որը պատուհասել է Թուրքիային և մեր եղբայր թուրք ժողովրդին։ Ինչպես գիտեք, արդեն հաստատվել է ավելի քան 40 հազար մահ, ավելի քան 100 հազարը տուժել է։ Հազարավոր մարդիկ մնացին առանց բնակարանների, բայց Էրդողանի հետ զրուցեցինք, նա ինձ ասաց, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ ստեղծվել է համապատասխան շտաբ, ծրագիր են կազմել և մոտ 1 տարվա ընթացքում 270 հազար բնակարան են կառուցելու։ Նաև ուզում եմ ասել, որ մեր հերոս փրկարարներն այստեղ են՝ տեղում։ Նույն օրը դեպքի վայր փրկարարներ ենք ուղարկել իրենց տեխնիկայով։ Նրանց հաջողվել է փրկել երեք մարդու, ցավոք, հայտնաբերվել է ավելի քան 80 մահացած մարդ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս փրկարարներին, փրկարար ծառայությանը, նրա ղեկավարությանը, Վախտանգ Գոմելաուրիին, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել փրկարարական միջոցառումներում։ Ես խորապես համոզված եմ, որ Էրդողանի նման իմաստուն և ուժեղ առաջնորդի գլխավորությամբ թուրք ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը և այս խնդրից էլ ավելի ուժեղ դուրս կգա»,- ասել է վարչապետը։