Իրակլի Ղարիբաշվիլի. Իմ ցավակցությունն ու կարեկցանքն եմ հայտնում Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանեի ընտանիքի անդամներին, ծխականներին և Վրաստանի պատրիարքարանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնում Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանեի մահվան կապակցությամբ։
Կառավարության ղեկավարն իր ցավակցությունն է հայտնում եպիսկոպոսի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծխականներին, Սամթավիսիի և Կասպիի թեմին, Վրաստանի պատրիարքարանին։
«Խոր ցավ եմ ապրում Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանոսի մահվան առնչությամբ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծխականներին, Սամթավիսիի և Կասպիի թեմին, Վրաստանի պատրիարքարանին», – ասում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։