Իրակլի Ղարիբաշվիլի. Իֆթարը նշելը միասնության ևս մեկ ապացույց է, Վրաստանը պատմականորեն խաղաղ, կրոնական համակեցության և հանդուրժողականության կենտրոն է
Իֆթարը նշելը մեր միասնության, մեր եղբայրության և բարեկամության ևս մեկ ապացույց է,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի մահմեդական համայնքի պատվին կազմակերպված իֆթարի ժամանակ իր ելույթում։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը պատմականորեն խաղաղ, կրոնական համակեցության երկիր է և հանդուրժողականության կենտրոն։
«Սրտանց շնորհավորում ենք ձեզ Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ և անչափ շնորհակալ ենք Իֆթարի գալու համար։ Առանձնահատուկ հարգանքով եմ ուզում ողջունել իմ ընկերներին, մեր սիրելի մահմեդական համայնքի հոգևոր առաջնորդներին։ Ուզում եմ շնորհավորել բոլոր մահմեդականներին, մեր երկրի բոլոր քաղաքացիներին սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Պարոն Զազան իրավացիորեն նշեց, որ մենք մի քանի տարի առաջ սկսել ենք այս ավանդույթը, որը հաջողությամբ շարունակում ենք։ Իֆթար նշելը մեր միասնության, մեր եղբայրության և բարեկամության ևս մեկ ապացույց է։ Դուք գիտեք, որ մենք առանձնահատուկ հարգանք ունենք միմյանց հավատքի, ավանդույթների և մշակույթի նկատմամբ: Դա գանձ է, որով մենք՝ բոլորս, հպարտանում ենք։ Սա մեր ժառանգությունն է, որը մեզ թողել են մեր նախնիները: Ուստի յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է պահպանել, ամրապնդել ու սերունդներին փոխանցել մեր այս ժառանգությունը, մեր այս գանձը։ Եղբայրնե՛րս, դուք լավ գիտեք, որ Վրաստանը պատմականորեն խաղաղ, կրոնական համակեցության երկիր է և, ես կասեի, հանդուրժողականության կենտրոն է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ մեր երկիրը եզակի է մուսուլմանական համայնքի միասնականության առումով։
«Ցանկանում եմ նշել, որ մեր երկիրը աչքի է ընկնում նաև մահմեդական համայնքի համախմբվածությամբ։ Այս հողի վրա խաղաղ գոյակցում են սուննիներն ու շիաները, վրացիները, ադրբեջանցիները, քիստները և ինգուշ մուսուլմանները: Ես չեմ ուզում որևէ մեկին անմասն թողնել, բայց սա մի ամբողջ մահմեդական համայնք է, մի մեծ ընտանիք, որն ամրապնդում է մեր ընդհանուր, մեծ ընտանիքը՝ Վրաստանը: Մահմեդական մեկ թեմա լինելն իսկապես եզակի է և կարող է օրինակ լինել, երևույթ ժամանակակից աշխարհում: Ուզում եմ նշել, որ մենք բարձր ենք գնահատում այն ներդրումը, որ ձեր համայնքը, որը բնութագրվում է քրտնաջան աշխատանքով և երկրին նվիրվածությամբ, կատարում է մեր հայրենիքի առաջընթացի և հզորացման գործում։ Պարոն Զազան նշեց, որ իմ առաջին վարչապետության ժամանակ ստեղծվել է Կրոնի գործակալությունը։ Այդ ժամանակից ի վեր մենք բազմաթիվ լավ միջոցառումներ ենք անցկացրել, շատ կարևոր գործեր են լուծվել, և այս գործընթացը, բնականաբար, շարունակվում է։ Կրոնական գործակալության հիմնադրումից ի վեր մահմեդական համայնքին է հանձնվել 228 մզկիթ, իսկ մոտ 70 մզկիթ մնացել է հանձնման։ Մենք այս քայլ առ քայլ կավարտենք շատ շուտով։ Իմ առաջին վարչապետության ժամանակ Աջարիայում մուսուլմանական համայնքի համար լավ կենտրոն ենք ստեղծել, հիմա հողը փոխանցել ենք Թբիլիսիիում։ Կրկին շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։ Աստված մեզ պահապան»,- ասել է կառավարության ղեկավարը։
Կրոնական գործերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեն, Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն, Վրաստանի մուսուլմանների շեյխ Ռամին Իգիդովը, Արևելյան Վրաստանի մուֆթի Էթիբար Էմինովը Վրաստանի մահմեդական համայնքի պատվին կազմակերպված իֆթարին ելույթ են ունեցել։ Իֆթարին ներկա էին գործադիր, օրենսդիր և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։