Իրակլի Ղարիբաշվիլի. Հուսահատության և անհուսության ժամանակ Բիձինա Իվանիշվիլին համախմբեց հասարակությանը և ժողովրդի համախմբումը մեր պատմության մեջ առաջին անգամ հնարավոր դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը
Իրակլի Ղարիբաշվիլի. Հուսահատության և անհուսության ժամանակ Բիձինա Իվանիշվիլին համախմբեց հասարակությանը և ժողովրդի համախմբումը մեր պատմության մեջ առաջին անգամ հնարավոր դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը

2012 թվականի հոկտեմբերի 1-ի ընտրությունները դարձան մեր նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը, վրաց ժողովուրդը վստահություն հայտնեց այս պատմական հաղթանակի գլխավոր կերտողին՝ պարոն Բիձինա Իվանիշվիլիին, ով ժողովրդավարորեն փոխեց ավտոկրատ, ապազգային, ճնշող ռեժիմը և սկսվեց երկրի զարգացման բոլորովին նոր փուլ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին ամբողջ հասարակությանը համախմբել է լիակատար անհուսության ժամանակներում և մարդկանց նման համախմբումը պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է դարձել իշխանության խաղաղ փոխանցումը։

«Այսօրվա տեսանկյունից այս հաղթանակի արդյունքները տեսանելի և տպավորիչ են – մեր քաղաքական թիմը անկախություն ձեռք բերելուց հետո ապահովեց խաղաղության միակ երկար ժամանակաշրջանը, մենք իրականացրեցինք լայնածավալ տնտեսական և սոցիալական բարեփոխումներ, նպաստեցինք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կատարեցինք կարևոր քայլեր դեպի վրաց ժողովրդի պատմական ձգտումը՝ անդամակցել Եվրամիությանը։ Մենք շարունակում ենք ժողովրդավարական վերափոխման, անվտանգության ու բարգավաճման, երկրի զարգացման գործընթացը և ձգտում ենք էլ ավելի հավակնոտ նպատակների։ Այս ամբողջ ընթացքում մեզ ուժ է տվել ժողովրդի մեծ վստահությունն ու աջակցությունը։ Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Վրացական երազանքի» յուրաքանչյուր անդամին կամ աջակիցին, մեր ողջ հասարակությանը։ Վրացական պետության հզորությունը կառավարության և ժողովրդի միասնության մեջ է, և ես հավատում եմ, որ այս միասնությունը վերջնական հաղթանակ կբերի մեր երկրին։ Հոկտեմբերի առաջինի հաղթանակի վերջնական նպատակը երկրի միավորումն է»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։