Իրակլի Ղարիբաշվիլի. Հունվարի 1-ից մասնավոր հատվածում աշխատողներին ծննդաբերության արձակուրդում օգնությունը 1000 լարիի փոխարեն կդառնա 2000 լարի
Իրակլի Ղարիբաշվիլի. Հունվարի 1-ից մասնավոր հատվածում աշխատողներին ծննդաբերության արձակուրդում օգնությունը 1000 լարիի փոխարեն կդառնա 2000 լարի

Հունվարի 1-ից մասնավոր հատվածում աշխատողներին ծննդաբերության արձակուրդում տրամադրվող օգնությունը 1000 լարիի փոխարեն կդառնա 2000 լարի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, բավականին խնդրահարույց էր ծննդաբերության արձակուրդի հարցը։

«Այս կապակցությամբ ինձ խնդրեցին հարցը լուծել խորհրդարանում, մենք քննարկեցինք, որոշեցինք կրկնապատկել մասնավոր հատվածի աշխատողների օգնությունը մայրության արձակուրդում։ Հունվարի մեկից 1000 լարիի փոխարեն կկազմի 2000 լարի։ Մինչ այդ, հիշեք, որ դպրոցների ուսուցիչների դեպքում մենք հաշվի ենք առել բարձրացումը և հաջորդ տարվանից դպրոցի ուսուցիչները լրիվ աշխատավարձ են ստանալու ծննդաբերության արձակուրդում։ Այժմ մենք որոշել ենք նաև մասնավոր հատվածի աշխատողների համար, և այդ օգնությունը կկազմի 2000 լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։