Իրակլի Ղարիբաշվիլի. Հունգարիայի ժողովրդի բախտն իսկապես բերել է, որ նման դժվարին պահին, նման անկանխատեսելի ժամանակներում Հունգարիան ունի այդքան ուժեղ և հայրենասեր առաջնորդ, ով միայն պաշտպանում է իր երկրի շահերը

Հունգարիայի ժողովրդի բախտն իսկապես բերել է, որ նման դժվարին պահին, նման անկանխատեսելի ժամանակներում Հունգարիան ունի այդքան ուժեղ և հայրենասեր առաջնորդ, ով միայն պաշտպանում է իր երկրի շահերը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հունգարիայի իր գործընկեր Վիկտոր Օրբանի հետ համատեղ ճեպազրույցում։

Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանին և Հունգարիային միավորում է ավանդական արժեքներին հավատարմությունը, որոնք որոշիչ դեր են խաղացել պատմության, մշակույթի և ինքնության պահպանման գործում։

Ես ասացի Հունգարիայում և ուզում եմ կրկնել, հունգարիայի ժողովրդի բախտն իսկապես բերել է, որ նման դժվարին պահին, նման անկանխատեսելի ժամանակներում Հունգարիան ունի այդքան ուժեղ և հայրենասեր առաջնորդ, ով միայն պաշտպանում է իր երկրի շահերը և ծառայում է իր ժողովրդին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։