Իրակլի Ղարիբաշվիլի. Հուլիսին գրանցվել է արտահանման ռեկորդային չափ՝ 540 մլն դոլար
Իրակլի Ղարիբաշվիլի. Հուլիսին գրանցվել է արտահանման ռեկորդային չափ՝ 540 մլն դոլար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պարզաբանմամբ ընթացիկ տարվա հուլիսին արտաքին առևտրի ուղղությամբ շատ կարևոր եւ դրական միտումներ են նկատվել։

Ինչպես նշել է վարչապետը, հուլիսին գրանցվել է արտահանման ռեկորդային չափ՝ 540 մլն ԱՄՆ դոլար։ Նրա խոսքով, երկիրն ունի արտահանման գրեթե 40 տոկոս աճ։

«Ասեմ նաև, որ արտահանման նշված ցուցանիշը ռեկորդային է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ինչպես նաև մյուս ամիսների համեմատ։ Ընդհանուր առմամբ, հունվար-հուլիսին արտահանումն աճել է գրեթե 37 տոկոսով և կազմել ավելի քան 3 մլրդ դոլար։

Մենք ունենք ներմուծման աճ, իսկ ընդհանուր առմամբ հունվար-հուլիսին ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 10 մլրդ 200 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։