Իրակլի Ղարիբաշվիլի - Հորդանանում՝ սուրբ հողի վրա, որտեղ Վրաստանին է հանձնվել 4000 քմ հողատարածք ակտիվորեն ընթանում են նախագծային աշխատանքներ
Իրակլի Ղարիբաշվիլի - Հորդանանում՝ սուրբ հողի վրա, որտեղ Վրաստանին է հանձնվել 4000 քմ հողատարածք ակտիվորեն ընթանում են նախագծային աշխատանքներ

Հորդանանում՝ սուրբ հողի վրա, որտեղ Վրաստանին է հանձնվել 4000 քառակուսի մետր հողատարածք, այժմ նախագծային աշխատանքներն ակտիվորեն ընթանում են,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2022 թվականի հաշվետվությունը։

Կառավարության ղեկավարի խոսքով, այս կարևոր նախագիծը կիրականացվի առաջիկայում։

«Այս տարի հաջող ծրագիր իրականացրեցինք, մասնավորապես, ինչպես գիտեք, Հորդանանի սուրբ հողի վրա Վրաստանին է փոխանցվել 4000 քմ հողատարածք։ Նախագծային աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են, և շատ շուտով կսկսենք Վրաստանի մշակույթի և հոգևոր կենտրոնի շինարարությունը՝ շինարարության թույլտվությունը ստանալուն պես։ Վրացիները կվերադառնան սուրբ հող, սա շատ կարևոր նախագիծ է, և մենք այն կիրականացնենք շատ շուտով»,- ասել է վարչապետը։