Իրակլի Ղարիբաշվիլի - Հոլոքոստի փորձը մեզ հիշեցնում է ցանկացած կառավարության, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության մասին՝ ոտքի կանգնելու ատելության և անհանդուրժողականության բոլոր դրսեւորումների դեմ

Հոլոքոստի փորձը մեզ հիշեցնում է ցանկացած կառավարության, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության մասին՝ կանգնելու ատելության և անհանդուրժողականության բոլոր դրսևորումների առջև,- սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այսօր մենք հիշում ենք Հոլոքոստը՝ մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունը։ Եվս մեկ անգամ մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր զոհ գնացին չլսված վայրագություններին և առանձնահատուկ հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր հրաշքով ողջ են մնացել:

Հոլոքոստի փորձը մեզ անընդհատ կհիշեցնի համաշխարհային հանրության, ցանկացած կառավարության և մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության մասին՝ ոտքի կանգնելու ատելության և անհանդուրժողականության բոլոր դրսևորումների դեմ, միասին կառուցելու խաղաղության, փոխըմբռնման և կարեկցանքի աշխարհ»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: