Իրակլի Ղարիբաշվիլի. Հեյդար Ալիևից պարտք կվերցնեմ, ադրբեջանցի և վրացի ժողովուրդը բախտ է ունեցել, որ հնարավորություն ընձեռվեց հարևան լինելու, մեր խնդիրն է հավերժ կյանք տալ այս ավանդույթներին
Կցանկանայի պարտք վերցնել Հեյդար Ալիևից և հիշել այն խոսքերը, որոնք նա ասաց Թբիլիսիում. Ադրբեջանցի և վրաց ժողովուրդների բախտը բերեց, երբ նրանց հնարավորություն տրվեց սերտ հարաբերությունների մեջ ապրել միմյանց հետ, մեր նախնիները տեսան այս երջանկության պտուղները, մեր խնդիրը, այս ավանդույթներին հավերժ կյանք տալն է,- այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում։
Իրակլի Ղարիաբշվիլին Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Ադրբեջանը և Վրաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը։
«Ես ողջունում եմ Պրահայում ձեր կողմից հնչեցրած նախաձեռնությունը՝ Հարավային Կովկասում եռակողմ քննարկումների ձևաչափի համատեղ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ։ Խոսեցինք նաև առկա տնտեսական, էներգետիկ, առևտրային, տրանսպորտային նախագծերի և դրանց կարևորության մասին։ Վրաստանը Ադրբեջանի կարևորագույն երկրներից և բարեկամներից է, իսկ Ադրբեջանը Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է։ Վերանայեցինք նաև մեր կողմից իրականացվող կարևոր ռազմավարական նախագծերը, որոնք կարելի է ասել պատմական նշանակություն ունեն, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը, բնական գազի հարավային միջանցքի նախագծերը և միջին միջանցքի կարևորությունը։ Մենք հաստատում ենք մեր լիակատար պատրաստակամությունը՝ հնարավորինս ակտիվացնել հարաբերությունները՝ ընթացիկ և ծրագրված նախագծերի միտումը զարգացնելու համար: Կցանկանայի փոխառել Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի համազգային առաջնորդի հորը՝ մի մարդու, ում մենք շատ ենք հարգում, Հեյդար Ալիևին և հիշել այն խոսքերը, որոնք նա ասաց Թբիլիսի կատարած այցի ժամանակ, և որով նա դիմեց վրաց հասարակությանը. Ադրբեջանցի և վրացի ժողովուրդը բախտ է ունեցել ապրելու միմյանց կողքին. մտերիմ հարաբերությունների հնարավորությունը, մեր նախնիները տեսել են այդ երջանկության պտուղները, մեր խնդիրն է հավերժ կյանք տալ այս ավանդույթներին և փոխանցել դրանք գալիք սերունդներին»,- ասել է Ղարիբաշվիլին։