Իրակլի Ղարիբաշվիլի. Հասարակությունը նշում է Դաունի համախտանիշի օրը, կառավարությունը միշտ կաջակցի Դաունի համախտանիշով մարդկանց ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացմանն ուղղված նախաձեռնություններին
Միջազգային հանրությունը նշում է Դաունի համախտանիշի օրը, Վրաստանի կառավարությունը միշտ կաջակցի Դաունի համախտանիշով մարդկանց ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ պետության պարտքն է հոգալ Դաունի համախտանիշով մարդկանց իրավունքների, առողջության ու զարգացման մասին։
«Այսօր միջազգային հանրությունը նշում է Դաունի համախտանիշի միջազգային օրը։
Այս օրը ողջ քաղաքակիրթ աշխարհը ևս մեկ անգամ հայտարարում է, որ հարգում է յուրաքանչյուր մարդու հավասար և արժանապատիվ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքը։
Վրաստանի կառավարությունը ևս մեկ անգամ ընդգծում է պետության սահմանադրական պարտավորությունը՝ ստեղծելու հատուկ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար։
Վրաստանի կառավարությունը հոգ է տանում ստեղծելու հավասար միջավայր, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ կկարողանա իրացնել իր ներուժը։
Պետության պարտքն է հոգալ Դաունի համախտանիշով մարդկանց իրավունքների, առողջության և զարգացման մասին։ Կառավարությունը միշտ կաջակցի, կխրախուսի և ինքն է առաջնորդելու Դաունի համախտանիշով մարդկանց ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացմանն ուղղված նախաձեռնություններում»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։