Իրակլի Ղարիբաշվիլի. Հասարակության հետ միասին հարգելու եմ կուրսանտների պայծառ հիշատակը և մաղթում խաղաղություն, միասնություն, զարգացում մեր հայրենիքին
Իրակլի Ղարիբաշվիլի. Հասարակության հետ միասին հարգելու եմ կուրսանտների պայծառ հիշատակը և մաղթում խաղաղություն, միասնություն, զարգացում մեր հայրենիքին

Մեր ողջ հասարակության հետ ես հարգելու եմ կուրսանտների պայծառ հիշատակը և մաղթում խաղաղություն, միասնություն և զարգացում մեր հայրենիքին,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, Վրաստանի անկախության համար իրենց սկսած պայքարը չի ավարտվել։

«Այսօր մենք հարգելու ենք Վրաստանի ազատությանը նվիրաբերած հերոսների և կուրսանտների վառ հիշատակը։ Նրանք իրենց ամենաթանկ կյանքը զոհեցին հանուն հայրենիքի և անմահ օրինակ թողեցին գալիք բոլոր սերունդների համար։ Վրաստանի անկախության համար նրանց սկսած պայքարը չի ավարտվել։ Բոլորիս գլխավոր մտահոգությունն ու խնդիրը մնում է երկրի միավորումը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդումը, Վրաստանի վերադարձը ընդհանուր եվրոպական ընտանիք։ Մեր ողջ հասարակության հետ միասին հարգանքի տուրք կմատուցեմ կուրսանտների անմար հիշատակին և մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, միասնություն և զարգացում»,- ասել է վարչապետը։