Իրակլի Ղարիբաշվիլի. Հասարակության դերը և ակտիվ ներգրավվածությունը աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացման գործում շատ կարևոր է
Իրակլի Ղարիբաշվիլի. Հասարակության դերը և ակտիվ ներգրավվածությունը աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացման գործում շատ կարևոր է

Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, պետության պարտքն է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել զարգացման հավասար պայմաններ և մեծացնել հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը, որոնք պետության կողմից հատուկ ուշադրության կարիք ունեն այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Բացի այդ, ինչպես նշում է Ղարիբաշվիլին, շատ կարևոր է հասարակության դերն ու ակտիվ ներգրավվածությունը աուտիզմի մասին իրազեկության բարձրացման գործում, ինչը վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի է դառնում։

«Մենք բոլորս միասին պետք է հոգ տանենք մեր համաքաղաքացիների առողջության, կրթության և աշխատանքային իրավունքների պաշտպանության համար և միասին ստեղծենք ավելի լավ միջավայր բոլորի համար»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։