Իրակլի Ղարիբաշվիլի. Հանրապետական հիվանդանոցի ոչ մի աշխատակից առանց աշխատանքի չի մնա, հուզվելու պատճառ չունենք
Հանրապետական հիվանդանոցի ոչ մի աշխատակից առանց աշխատանքի չի մնա,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Առողջապահության համընդհանուր պաշտպանության պետական ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ըստ նրա՝ միտումնավոր սխալ տեղեկություններ են տարածվում:
«Վերջին օրերին դիտմամբ բազմաթիվ սխալ տեղեկություններ են տարածվել։ Դիտավորյալ սուտ էր, քարոզչություն էր գնում, որը սուտ է։ Ոչ մի աշխատող առանց աշխատանքի ու աշխատավարձի չի մնա: Մենք շատ լավ տեսլական ունենք, թե ինչպես կարելի է զարգացնել հանրապետական հիվանդանոցը։ Խոսքը նույն տեղում նոր հիվանդանոց կառուցելու մասին է, եւ իհարկե բոլոր աշխատակիցներին կպահենք։ Հուզվելու պատճառ չունենք»,- ասաց վարչապետը։