Իրակլի Ղարիբաշվիլի. Հանդուրժողականությունը, մարդկանց գնահատելը, տարբերությունների ընդունումը մեր մեծ մշակույթի և պատմության շարունակական ավանդույթն է և մեր ինքնության անբաժանելի մասը
Իրակլի Ղարիբաշվիլի. Հանդուրժողականությունը, մարդկանց գնահատելը, տարբերությունների ընդունումը մեր մեծ մշակույթի և պատմության շարունակական ավանդույթն է և մեր ինքնության անբաժանելի մասը

Հանդուրժողականությունը, մարդկանց գնահատանքը, արժանապատվության նկատմամբ հարգանքը և տարբերությունների ընդունումը մեր մեծ մշակույթի և պատմության շարունակական ավանդույթն են և վրացական ինքնության անբաժանելի մասը,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, դարեր շարունակ Վրաստանում տարբեր ազգությունների, կրոնների ու ավանդույթների տարբեր մարդիկ արժանապատվորեն ապրել են միասին և միասին կերտել ընդհանուր հայրենիքի պատմությունը։

«Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ միասին նշում ենք Հանդուրժողականության միջազգային օրը։

Հանդուրժողականությունը, մարդկանց գնահատումը, արժանապատվության նկատմամբ հարգանքը և տարբերությունների ընդունումը մեր մեծ մշակույթի և պատմության շարունակական ավանդույթն են և վրացական ինքնության անբաժանելի մասը: Դարեր շարունակ տարբեր ազգությունների, կրոնների և ավանդույթների տարբեր մարդիկ արժանապատիվ ապրել են մեր հողի վրա և միասին կերտել մեր ընդհանուր հայրենիքի պատմությունը։

Նույնիսկ այսօր ժամանակակից, եվրոպական Վրաստանի խաղաղ և զարգացմանը միտված հասարակության կառուցման հիմքը հենց այս մեծ ժառանգությունն ու արժեքներն են։ Այս հասարակության յուրաքանչյուր խումբ, նրա յուրաքանչյուր անդամ պետք է ունենա այն զգացումը, որ ինքը այս կարևոր գործընթացի մասնակիցն ու ստեղծողն է։

Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար արժեքները ճանաչված և երաշխավորված են մեր երկրի սահմանադրությամբ։ Մենք հարգում ենք և միշտ պաշտպանելու ենք յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունն ու ազատությունը»,- ասել է վարչապետը։