Իրակլի Ղարիբաշվիլի. Հանածո վառելիքից կախվածության հաղթահարումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրներում ներդրումները չափազանց կարևոր են կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Հանածո վառելիքից կախվածության հաղթահարումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրներում ներդրումները չափազանց կարևոր են կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է «Ներդրումներ էներգետիկայի ապագայում» կլոր սեղան-քննարկմանը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի շրջանակներում։

Կառավարության ղեկավարը «Twitter» սոցիալական ցանցում գրում է, որ հանածո վառելիքից կախվածության հաղթահարումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրներում կապիտալ ներդրումները վճռորոշ են կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար։

«Ես մասնակցել եմ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի շրջանակներում կլոր սեղանի ձևաչափով կայացած բարձր մակարդակի հանդիպմանը։ Մենք կազմակերպում ենք տեղեկատվական քննարկումներ մաքուր էներգիայի օգտագործման կարևորության վերաբերյալ: Հանածո վառելիքից կախվածության հաղթահարումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրներում ներդրումները չափազանց կարևոր են կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար»,- գրել է վարչապետը։