Իրակլի Ղարիբաշվիլի. Համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր խնդիրները, ես համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերակառուցման, խաղաղության, կայունության և միավորման տարիներ
Մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում շրջեցինք ողջ Վրաստանով, հանդիպեցինք բնակչությանը և լսեցինք նրանց խնդիրներն ու մարտահրավերները,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով «Վրացական երազանքի» ամփոփիչ հանդիպմանը։
Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր մարդիկ խաղաղության, կայունության, աշխատանքի, բարեկեցության կարիք ունեն, այլ ոչ թե անկարգությունների, քաոսի, ապակայունացման, բոյկոտի և վրեժխնդրության։
«Միասին, ընկերներ, մենք համատեղ ջանքերով կհաղթահարենք բոլոր խնդիրները։ Վստահ եմ և հավատում եմ, որ գալիք տարիները լինելու են վերակառուցման, խաղաղության և կայունության, միավորման տարիներ։ Իմ մեծ ցանկությունն է վերջ տալ հակասություններին և միավորվել։ Եկեք համախմբվենք այնպես, ինչպես մեզ սովորեցնում է մեր ազգային գանձը և մեր մշակույթի հպարտությունը, մեր նախնիների ստեղծած վրացական բազմաձայնությունը: Մենք անպայման միասին կհաղթենք, Թբիլիսին կհաղթի, Զուգդիդին կհաղթի, Քութաիսին կհաղթի, Բաթումին կհաղթի, Օզուրգեթին կհաղթի, Ռուսթավին կհաղթի, Փոթին կհաղթի, Թելավին կհաղթի, կհաղթի Թիանեթին, կհաղթի Քարելին, կհաղթի Խաշուրին, Ցագերին կհաղթի, Խոբին կհաղթի, Ծալենջիխան կհաղթի, Չխորոծղուն կհաղթի, կհաղթի Խելվաչաուրին, կհաղթի Վրաստանը, Աստված մեզ պահապան լինի»,- ասել է վարչապետը։