Իրակլի Ղարիբաշվիլի. Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականին
Իրակլի Ղարիբաշվիլի. Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականին

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստից հետո՝ Ժոզեֆ Բորելի և Օլիվեր Վարհեյի հետ համատեղ մամլո ասուլիսին, ի պատասխան լրագրողի հարցին:

Ինչպես նշել է վարչապետը, բոլոր միջազգային կազմակերպությունները և միջազգային դիտորդները ճանաչել են, որ այս ընտրությունները եղել են մրցակցային, ազատ և արդար:

«Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա իմ իրավասությունը չէ որոշել, թե երբ կանցկացվեն ընտրությունները: Բոլոր միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն, ԺՀՄԻԳ-ը, բոլոր միջազգային դիտորդները ընդունեցին, որ այս ընտրությունները մրցակցային, ազատ և արդար էին: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվե 2024 թվականին», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: